Wake Up, հարավկորեականBTS տղաների երաժշտական խմբի ճապոնական դեբյուտային ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին։ Բաղկացած է 13 երգից, ներառյալ՝ «No More Dream», «Boy in Luv» և «Danger», ինչպես նաև՝ «The Stars » և « Wake Up» ճապոնական նոր երգերը։ Ալբոմը «Oricon» չարթերում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Առաջին և դեբյուտային սինգլը՝ «No More Dream» թողարկվել է 2014 թվականի հունիսի 4-ին։ Այն Oricon չարթերում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։ Առաջին շաբաթում վաճառքը կազմել է 34 հազար օրինակ[1]։
«Boy in Luv» թողարկվել է 2014 թվականի հուլիսի 16-ին որպես երկրորդ սինգլ և զբաղեցրել չորրորդ տեղը Ճապոնիայի սինգլային չարթերում[2]։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 44 հազար օրինակ[3]։
Երրորդ և վերջին սինգլը՝ «Danger» թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 19-ին։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառքը կազմել է 49.124 օրինակ, ինչի շնորհիվ այն Oricon-ում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը[4]։
Ալբոմի փրոմոուշենի համար խումբը մեկնում է Ճապոնիա՝ իրականացնելու համերգային անդրանիկ շրջագայությունը՝ 弾少年団1st JAPAN TOUR 2015 「WAKE UP: OPEN YOUR EYES: 2015 թվականի փետրվարի 10-ից 19-ը նրանք համերգներով հանդեն են եկել Տոկիոյում, Օսակայում, Նագոյայում և Ֆուկուոկայում. յուրաքանչյուր շոուում միջին հաշվով 25 հազար հանդիսատես է եղել[5]։